Կուրիտիբայում 2014-ի աշխարհի առաջնության մարզադաշտի շինարարությունն ազատվել է մի շարք դաշնային հարկերից![]() 21 օգոստոսի 2012 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Բրազիլական Կուրիտաբա քաղաքում մարզադաշտի շինարարությունը, որտեղ տեղի կունենան 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ազատվել է մի շարք դաշնային հարկերից: Պետությունը նաև հարկեր չի գանձի մրցասպարեզի մոնտաժի համար ձեռք բերվող սարքավորումներից: Շինարարական աշխատանքների բյուջեն կազմում է 91,5 մլն դոլար, արժեքի 75 տոկոսը կվճարի Բրազիլիայի պետական բանկը: 2014-ի ԱԱ-ն տեղի կունենա հունիսի 12-ի հուլիսի 13-ը: Նախատեսվում է, որ խաղերը կկայանան Բրազիլիայի 12 քաղաքներում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |