ԱՄՆ կողմից ֆինանսավորվող արաբալեզու ալիքը հաղորդում է Սիրիայում իր լրագրողների անհետանալու մասին![]() 21 օգոստոսի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից ֆինանսավորվող արաբալեզու «Ալ Հուրա» հեռուստաալիքը երեքշաբթի օրը հաղորդել է սիրիական Հալեպ քաղաքում իր երկու աշխատողների անհետանալու մասին, ովքեր զբաղվում էին Սիրիայի դեպքերը լուսաբանելով: Ինչպես նշվում է հեռուստաալիքի կայքում տեղադրված հաղորդագրությունում, լրագրող Բաշար Ֆահմիի և օպերատոր Ջանիդ Ունալի հետ կապը նախօրեին կորել է: «Ֆրանս Պրես» գործակալության տվյալներով, որը հիմնվում է ապստամբների ներկայացուցիչների վրա, ալիքի աշխատողներին առևանգել են «Շաբիհա» կառավարամետ աշխարհազորի անդամները: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |