Աբովյան-Արամի խաչմերուկին կից նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր

Աբովյան-Արամի խաչմերուկին կից նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր

PanARMENIAN.Net - Արամի 36 հասցեում գտնվող տարածքը Հյուսիսային պողոտայի բաղկացուցիչ մասն է: Այդ մասին, ի պատասխան PanARMENIAN.Net ի թղթակցի հարցմանը, հաղորդել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` հղում տալով քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնին: Վարչությունը հայտնել է, որ Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկին կից այդ տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոցային կամ բազմաֆունկցիոնալ համալիր:

Միաժամանակ քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը տեղեկացրել է, որ այդ հարցը դեռևս Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովում չի քննարկվել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---