Սիրիացի ապստամբներին ակտիվորեն օգնում են արտասահմանցի իսլամիստները, այդ թվում` Ուզբեկստանից և Չեչնիայից ժամանած![]() 21 օգոստոսի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրների արմատական իսլամիստներ ժամանել են Հալեպ, որպեսզի օգնություն ցուցաբերեն սիրիացի ապստամբներին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով ավստրալական АВС ռադիոյին: Ինչպես ռադիոյին տված հարցազրույցում ասել է Հալեպում The Guardian-ի թղթակիցը, 18 ամիսների ընթացքում սա լավ վարժված և զինված գրոհայինների ստորաբաժանում է, որը միանգամից ուղարկվել է առաջին գիծ: Նրանք ապստամբներին հաղորդել են, որ ժամանել են Սաուդյան Արաբիայից, Սենեգալից, Պակիստանից, Ալժիրից, ինչպես նաև Ուզբեկստանից և Չեչնիայից: Այդ մարդիկ բացարձակ կրոնամոլ են, շատ որոշիչ տրամադրված, իսկ նրանց շարքերում առկա է երկաթե կարգապահություն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |