ՌԴ ԱԳՆ. Սիրիական ճգնաժամի կարգավորման հնարավորությունները 100-տոկոսանոց չեն, բայց կան![]() 21 օգոստոսի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում ազգային հաշտեցման հնարավորություններ առայժմ կան: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլի ղեկավարությամբ սիրիական կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ կան Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման բազմաթիվ հակառակորդներ` ինչպես երկրի ներսում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս: Նա հիշեցրել է, որ Մոսկվան կողմ է սիրիական իրավիճակի կարգավորման ժնևյան սկզբունքների կիրառմանը, ըստ որոնց պետք է դադարեցվի բռնությունը և քաղաքական երկխոսություն սկսվի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |