Cadillac ընկերությունը տոնում է իր 110-ամյակը

Cadillac ընկերությունը տոնում է իր 110-ամյակը

PanARMENIAN.Net - Cadillac-ը` ամերիկյան նախագահների և հոլիվուդյան կինոաստղերի իմիջի անբաժանելի մասը, այսօր նշում է իր 110-ամյակը: Կառավարական դասի ավտոմեքենայի լեգենդար մակնիշը ծնվել է 1902-ի օգոստոսի 22-ին Դետրոյթ քաղաքում:

Ընկերության հիմնադիր մեխանիկ-ձեռնարկատեր Հենրի Մարտին Լիլանդն իր ստեղծագործությունն անվանել է ի պատիվ Դետրոյթի հիմնադրի` գեներալ Անտուան դե Լամոտ Կադիի: 1909-ից «Կադիլլակը» «Ջեներալ Մոթորս» ավտոմեքենաշինական կոնցեռնի բաղադրիչ մասն է:

«Կադիլլակ» ավտոմեքենաները, որոնք դասվում են համաշխարհային ավտոշուկայի ամենաթանկ հատվածին, վաճառվում են 60 երկրներում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---