Քաղաքագետ. Հայաստանը պետք է ասի, որ յուրաքանչյուր սպանված սիրիահայի համար պատասխան է պահանջելու![]() 22 օգոստոսի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը դժվարանում է կանխատեսումներ անել այն մասին, թե ինչպես կավարտվի Սիրայի պատերազմը, սակայն կարծում է որ շղթայական պատերազմը Մերձավոր Արևելքում անխուսափելի է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ստեղծվում են բոլոր նախադրյալները պատերազմը Լիբանանում վերսկսելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մյուս երկրներում պատրերազմ հրահրելու համար: Խոսելով Սիրիայում կատարվող իրադարձություններում ՀՀ իշխանությունների դիրքորոշման մասին, քաղաքագետը նշեց, որ իշխանություններն իրենց չեզոքությամբ կրկնում են նույն կոպիտ և հակաազգային սխալը, ինչը տարիներ առաջ աբխազահայերի դեպքումեղավ. «Հայաստանը պետք է իր բոլոր լծակներն օգտագործի, միջազգային բոլոր հնարավոր ատյաններում պետք է հայտարարի և, ինչու ոչ, սպառնա, որ ցանկացած սպանված հայի համար պատասխանատվություն են կրելու Սիրայի ապակայունության համար շահագրգիռ բոլոր կողմերը»: Ըստ Շաքարյանցի, այս դեպքում սիրահայերն իրենց ավելի ապահով կզգան և կպայքարեն: Ասուլիսի մյուս բանախոս, «Իրանահայեր» լրատու ցանցի խմբագիր Ռուբիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանն իր հստակ դիրքորոշումը պետք է հայտնի սիրահայերի վերաբերյալ և այս պարագայում կարևոր էլ չէ թե ինչ դիրքորոշում , կարևորը, որ լինի ինչ որ հստակ հայտարարություն. «Հայսատանը, ունենալով իրաքահայերի փորձը, պետք է հստակ իմանար՝ ինչ անել սիրահայերի դեպքում , ի վերջո, Սիրայում պատերազմը նոր չի սկսվել, այլ մեկ տարուց ավելի է շարունակվում է»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |