Կառաջադրվի՞ Կարեն Կարապետյանը նախագահի պաշտոնում, թե` ոչ22 օգոստոսի 2012 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա թիվ մեկ լուրը քաղաքական ռեինկարնացիաների շարքից էր: «Հրապարակ» օրաթերթը գրել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: Թերթը գրել էր նաև, որ Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական իշխանությունները, որոնք, ինչպես հայտնի է, հսկայական ազդեցություն ունեն Կարապետյանի վրա, և հետո նրա թեկնածության շուրջ կարող է ներքաղաքական կոնսենսուս ձևավորվել: Քաղաքագետների տեսակնետները Կարեն Կարապետյանի վերադարձի շուրջ միանշանակ չեն: PanARMENIAN.Net ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետներ Արմեն Աղայաին և Լևոն Շիրինյանի հետ: «Որքանո՞վ եք հավանական համարում իրադարձությունների նման զարգացումը» հարցին Արմեն Աղայանը պատասխանեց, որ Կարեն Կարապետյանի առաջադրվելն անհավանական է, քանի որ նախկին քաղաքապետը բավական ապաքաղաքական կերպար է.«Եթե անգամ Կարեն Կարապետյանն առաջադրվի, սա կլինի որոշակի քայլ, որն ուղղված է ստուգելու առկա տրամադրությունները և պարզելու որոշ բաներ», -ասաց քաղաքագետը : Բոլորովին այլ կարծիքի է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի առաջադրվելը միանշանակ հնարավոր է և դրանում արտասովոր ոչինչ չկա: Ինչ վերաբերում է հարցին՝ կլինի Կարապետյանը ընդդիմության միասնական թեկնածուն թե ՝ոչ, Արմեն Աղայանը այստեղ հիշեց Ռոբերտ Քոչարյանին և ասաց, որ կլինի այնպես, ինչպես կամենա Քոչարյանը: Ըստ նրա՝ հնարավոր է, որ Քոչարյանը չի ցանկանում անմիջական մասնակցություն ունենանլ ընտրություններում և գործը հանձնում է, այսպես կոչված, քաղաքական վարձկաններին: Լևոն Շիրինյանն էլ կարծում է, որ ընդդիմությունը լավ կանի՝ օգտագործի այս շանսը: Ըստ նրա՝ Հայաստանում քաղաքականության ընկալման մեջ գավառականություն կա. «Մարդը ծնվել է Կենտրոնում, մի անագամ եղել է Ծաղկաձորում ու Ապարանից էն կողմ չի անցել : Բոլորի կենսագրությունը էսպիսին է: Ընդդիմությանը հիմա պետք է թեկնածու, ով «ապրում» է համաշխարհային տնտեսական հոսքերի մեջ, ընդդիմությանը նոր, թարմ դեմք է պետք: Կարեն Կարապետյանը հենց այդպիսին է», - համոզված է քաղաքագետը: Իսկ դիտարկամը, որն արել էր «Հրապարակ» թերթը, թե Կարեն Կարապետյանին նման քայլի կարող են դրդել ռուսական ուժերը, Արմեն Աղայանը պատասխանեց, որ դրսի ուժերի միջամտությունը մեր երկրի ներքին քաղաքական կյանքին շատ ավելի քիչ է, քան դա պատկերացնում ու ներկայացնում են այստեղի ուժերը.«Ռուսաստանին, Եվրոպային , Ամերիկային բոլորովին մեկ է՝ ով է լինելու այստեղ նախագահ, իրենք իրենց ազդեցությունը տարածելու այլ լծակներ ունեն, ով էլ լինի Հայասատնի նախագահը, Ռուսաստանը «հարցերը լուծելու» իր տարբերակը կգտնի »: Հարցին այլ տեսանյունից մոտենալով՝ Լևոն Շիրինյանն ասաց, որ որքան քիչ լինեն Հայաստանում հակառուսական գործիչները, այնքան՝ լավ, և ինքն այս պարագայում կողջունի Կարեն Կարապետյանի մուքը նախագահական ընտրապայքար: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը |