Ղրղզստանում կոալիցիայի տապալումը հանգեցրել է կառավարության հրաժարականին

PanARMENIAN.Net - Ղրղզստանի խորհրդարանում իշխող կոալիցիան տապալվել է, ինչն ավտոմատ կերպով հանգեցնում է կառավարության հրաժարականին: Այդ մասին այսօր հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Կանատբեկ Իսաևը:

Կոալիցիայից «Ար Նամիսի» դուրս գալը նրա առաջնորդ Ֆելիքս Կուլովը բացատրել է վարչապետ Օմուրբեկ Բաբանովի կողմից կոալիցիոն համաձայնագրի պայմանները չկատարելով: Մասնավորապես, «կառավարության ղեկավարն առանց բացատրությունների պաշտոնից ազատել է մեր կուսակցության անդամին»,- ասել է Կուլովը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---