Կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին![]() 22 օգոստոսի 2012 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լրատվական ծառայությունից, վեհափառ Հայրապետը շնորհավորեց տիար Ռեիսիին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում: Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները սերտ են, իսկ երկրների համագործակցությունն ընդգրկում է նորանոր ոլորտներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև Մայր Աթոռի և Իրանի դեսպանատան միջև ձևավորված կապերին և համագործակցությանը մասնավորապես միջմշակութային ու միջկրոնական երկխոսության զարգացման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ի դեմս դեսպանի, սրտակցություն հայտնեց Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների և բազմաթիվ զոհերի համար: Իր հերթին Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության և ցուցաբերված օգնության համար: Կաթողիկոսն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |