Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի հարցերը22 օգոստոսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը համատեղ խորհրդակցության էին հրավիրել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի, Արարատի ԳԱՄԿ-ի, Բանջարաբուստանային և տեխնիկականմշակաբույսերի գիտական կենտրոնի մասնագետներին, մարզպետարանի և առանձին համայնքների ներկայացուցիչներին , հողօգտագործողներին, քննարկելու մարզի մի շարք համայնքներում նկատված կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերը: Նշվեց, որ երևույթը նոր է ու վտանգավոր հանրապետության համար, և, չնայած այն դեռևս տեղական բնույթի է, սակայն վերջինիս դեմ պայքարը խիստ օրախնդիր ու կարևոր է, և, եթե այն ժամանակին չկանխվի, չի բացառվում, որ վնասատուն ի հայտ գա նաև հարևան տարածքներում: Ցեցի դեմ պայքարը միասնական ջանքեր է պահանջում , որի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը , մարզպետարանին և վտանգված համայնքներին առաջարկվեց համատեղ իրականացնել կոնկրետ միջոցառումներ: Մասնավորապես՝ բաց տարածքներում հստակորեն պահպանելով ագրոտեխնիկայի կանոնները, իրականացնել ցանքաշրջանառություն: Ջերմոցներում օգտագործել քիմիական պայքարի առաջարկվող մեթոդները, ամբողջովին և մանրակրկիտ ախտահանել վարակված բերքը: Առաջարկվեցին պայքարի նաև այլ մեթոդներ, որոնց համատեղ և հետևողական կիրառումը հնարավորություն կտա կանխարգելել վնասատուի հետագա զարգացման և տարածման վտանգը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |