Տարեց կինն ինքնագլուխ ռեստավրացիայով այլանդակել է 19-րդ դարի որմնանկարը![]() 22 օգոստոսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Տարեց կինն ինքնագլուխ ռեստավրացիայով այլանդակել է 19-րդ դարի հեղինակ Էլիաս Գարսիա Մարտինեսի հեղինակած «Էկե Օմո» (“Ecce Homo”) որմնանկարը: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այդ մասին վկայում է որմնանկարի` տարբեր ժամանակ կատարված երեք լուսանկարների համեմատությունը: Ութսունն անց կինը որոշել է, որ Սանտուարիո դե Միզերիկորդիա եկեղեցու որմնանկարը փոքր-ինչ վերականգնման կարիք ունի, և այդ նպատակով մասնագետ հրավիրելու փոխարեն ինքն է որոշել կատարել այդ աշխատանքը: Արդյունքում Մարտինեսի հստակ վրձնահարվածների փոխարեն զառամյալ նկարչի խզբզանքն ենք տեսնում, արտահայտչականության տարիներով հաշվարկված խորությունն իր տեղը զիջել է կարմիրով ու շագանակագույնով աղավաղված պատկերին: Որմնանկարի այլանդակումը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ 19-րդ դարի նկարչի թոռնուհին մոտ երկու շաբաթ առաջ նվիրատվություն է կատարել Իսպանական Բորխա քաղաքի ուսումնական կենտրոնին: Ուսումնական կենտրոնը տարածաշրջանի կրոնական նկարների արխիվ ունի պարբերաբար թարմացվող լուսանկարներով: Նվիրատվությունը ստանալուց հետո Կենտրոնի աշխատակիցները մեկնել են ստուգելու եկեղեցու որմնանկարի վիճակը և հայտնաբերել են աղճատված պատկերը: 2010-ին կատարված լուսանկարում երևում է, որ Հիսուս Քրիստոսի որմնանկարը չնչին է վնասված, միայն մի քանի սպիտակ բծեր են նկատվում: Այդ տարվա հուլիսին կատարված լուսանկարում նկարի մակերեսի որոշակի հատվածը սպիտակ է դարձել ներկը թափվելու արդյունքում, հավանական է, որ դա նույնպես տարեց կնոջ ձեռքի գործն է, երբ նա դեռ նոր էր սկսել վերականգնման աշխատանքները: Վերջին լուսանկարում որմնանկարի սկզբնական տեսքից այլևս ոչինչ չի մնացել, այն անհնար է ճանաչել: Սիրողական ռեստավրատորը, որի անունը հայտնի չէ, ասել է, թե որմնանկարի վերականգնումը ձեռնարկել է «բարի նպատակով», բայց, ինչպես նշում է մշակույթի գծով խորհրդատու Խուան Մարիա դե Օխեդան, «նա բոլոր չափերն անցել է»:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |