Արթուր Աբրահամ. Վստահ եմ, որ հաղթելու եմ Շտիգլիցին և իմ երկրպագուներին դիտարժան մարտ եմ պարգևելու![]() 22 օգոստոսի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին Բեռլինում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են նաև բռնցքամարտիկների մարզիչները և մենեջերները, PanARMNEIAN.Net-ին տեղեկացրել են Աբրահամի մամուլի քարտուղարությունից: «Երկար ժամանակ է լրջորեն նախապատրաստվել եմ այս մենամարտին: Ինձ մոտ ամեն ինչ հիանալի է: Վստահ եմ, որ հաղթելու եմ` իմ երկրպագուներին պարգևելով դիտարժան մարտ»,- ասել է Արթուր Աբրահամը: Հայ բռնցքամարտիկի մարզիչ Ուլի Վեգներն էլ շեշտել է, որ գոհ է իր սանի մարզավիճակից: Աբրահամ-Շտիգլից մարտը կայանալու է օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |