Շրի-Լանկայում արտասահմանցի զբոսաշրջիկները դատապարտվել են Բուդդայի արձանն անարգելու համար

Շրի-Լանկայում արտասահմանցի զբոսաշրջիկները դատապարտվել են Բուդդայի արձանն անարգելու համար

PanARMENIAN.Net - Շրի-Լանկայի դատարանը ֆրանսիացի երեք զբոսաշրջիկների` 2 կանանց և մեկ տղամարդու, դատապարտել է 6-ամսյա բանտարկության` Բուդդայի արձանի հետ անարգալից նկարներ անելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Նկարներում կին-զբոսաշրջիկներից մեկը համբուրում է Բուդդայի արձանի շրթունքները, իսկ տղամարդը փորձում է կրկնել նրա դիրքը: Ֆոտոստուդիայի տերը, որտեղ պետք է տպվեին նկարները, դրանք համարել է անարգալից և դիմել դատարան:

Ինչպես նշում է գործակալությունը, Շրի-Լանկայի բնակիչները չափազանց զգայուն են արտասահմանցիների կողմից Բուդդային պատկերող արձանների նկատմամբ անարգալից վերաբերմունքի հանդեպ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---