Ստավրոպոլում ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները![]() 22 օգոստոսի 2012 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են այն ավտոմեքենայի տիրոջը, որով անհետացել էին Ստավրոպոլի քաղաքային շուկայում առևտրականների վրա կրակ բացողները, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքի ՆԳՎ ներկայացուցիչը: «Ներկայումս ձերբակալվել է ավտոմեքենայի տերը, որով անհետացել էին կասկածյալները: Առայժմ հաստատված չէ, արդյոք նա հանդիսանում է հրաձգության մասնակից»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նախնական տվյալների, ՎԱԶ-2114 ավտոմեքենան, որով փախել են կասկածյալները, պատկանում է քաղաքի շինարարական ընկերություններից մեկի պահակին: Ստավրոպոլի շրջանի մայրաքաղաքում օգոստոսի 22-ին անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել քաղաքի գլխավոր շուկայում` վիրավորելով ժամանած մի քանի առևտրականների. տուժածների մասին տեղեկատվությունը հակասական է: Life News-ի տվյալներով, հրաձգությունն իրականացվել բանջարեղենի վաճառքի բաժնում: Սկզբում վիրավորանքներ են հնչել, ապա այդ ամենը վերածվել է ծեծկռտուքի: Ապա չարագործները հանել են զենքերը և անկանոն կրակ բացել: «Կրակել են հայերի, տաջիկների, ադրբեջանցիների վրա, որոնք զբաղվում են բանջարեղենի վաճառքով»,-պատմել է «Յուժնի» շուկայի վարչակազմի աղբյուրը: ԶԼՄ-ներում անգամ շրջանառվում են տուժածների անունները. Սերգեյ Ռազգոյան, Անատոլի Ռազգոյան. Ամիր Ռազգոյան, Համլետ Ռազգոյան, Հասան Սուլեյմանով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |