ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթանակ տարավ «Հապոելի» նկատմամբ

ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հաղթանակ տարավ «Հապոելի» նկատմամբ

PanARMENIAN.Net - Բելառուսական ԲԱՏԷ-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին փուլում հանդիպել է «Հապոելի» հետ և հաղթանակ տարել 2:0 հաշվով:

ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ, որտեղ հանդես է գալիս Զավեն Բադոյանը, Վիկտոր Գոնչարենկոն խոստովանել է, որ այս հանդիպման ֆուտբոլը շատ է դուր գալիս երկրպագուներին, բայց չափազանց լարում է մարզչական շտաբի նյարդերը:

«Սակայն տրիբուններում տրամադրվածությունը և մթնոլորտն իրենց գործն արեցին. հաշիվը 2:0 է: Մենք այնքան լավ գրոհներ ենք անցկացրել, որոնք կարող էին արդյունավետ դառնալ, բայց քիչ ենք հարվածել դարպասներին: Եկեք առայժմ վայելենք հաղթանակը, իսկ հետո կմտածենք պատասխան խաղի մասին»,- Գոնչարենկոյի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Իսկ Մոսկվայի «Դինամոն» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 0:2 հաշվով զիջել է «Շտուտգարտին»:

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն, ում համար այդ խաղը դեբյուտային էր, խոստովանել է, որ իր սաները վատ են պատրաստված:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---