Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը Սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում23 օգոստոսի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում գտնվող 100-ից ավելի սիրիահայեր և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին, նշեց օրախնդիր հարցերը: Նախարարն ընդգծեց, որ սիրիահայերի հարցերով նախորդ օրը կայացած խորհրդակցության ընթացքում արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նշվել առանձին խնդիրների լուծման ուղիներ: ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայերն իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես օգնում են հասունացած խնդիիրների վերհանմանը, դրանց լուծումների համար ճանապարհներ գտնելուն եւ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն: Հարցերի մեջ, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առավել մեծ տեղ էին զբաղեցնում երեխաներին դպրոցներ տեղավորելու եւ կրթական բնույթի հարցերը, որոնց պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ԿԳՆ ներկայացուցիչը: Սիրիրահայերը մտահոգ էին մասնավորապես դասավանդման լեզվի` արեւելահայերենի հնարավոր դժվարություններ հարուցելու հարցով: Կանխելով մտահոգությունը` նախարար Հակոբյանը նշեց, որ Շահումյանի անվան դպրոցում սիրիահայ երեխաների համար անցկացվում են արեւելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ, որին արդեն իսկ մասնակցել է շուրջ 50 երեխա: Հ.Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաև սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դասարանների բացմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ստեղծվեց սիրիահայերից բաղկացած աշխատանքային խումբ, որը սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |