Կառավարությունը հաստատել է թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներմուծման պահանջները23 օգոստոսի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն օգոստոսի 23-ի նիստում որոշում է ընդունել Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, մինչև 2015-ի հունվարի 1-ը պետք է ավարտվեն թվային համակարգի ներմուծման աշխատանքները գործող անալոգային համակարգի փոխարեն: Այդ նպատակով ստեղծվել է փորձագիտական հանձնաժողով, որը քննարկել է հարցը 10 ընկերությունների հետ, որոնք հայտ են ներկայացրել մրցույթին մասնակցելու համար: Դրա հետ կապված վարչապետը նշել է, որ մասնագետները մշակել են թվայնացում անցկացնելու համար տեխնիկական պահանջները, որոնք այսօր հաստատում է Հայաստանի կառավարությունը, որից հետո անցկացվելու է մրցույթ կապալառու ընկերության ընտրության համար, որն էլ իր վրա է վերցնելու թվայնացման աշխատանքը: «Մենք պարտավորություններ ունենք ԵՄ դիմաց, որ Հայաստանը մինչև 2015-ի հունվարի 1-ը կկատարի հեռուստառադիոհեռարձակման թվայնացում»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |