28-ամյա երիտասարդին բերման է ենթարկվել ծաղիկներ գողանալու համար

28-ամյա երիտասարդին բերման է ենթարկվել ծաղիկներ գողանալու համար

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցի 1-ին շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ս.-ին:

Պարզվել է, որ նա հուլիսին մի ծաղկի խանութ-սրահից ծաղիկներ է գողացել:

Պարզվել է նաև, որ Արթուր Ս.-ն նույն ժամանակահատվածում փորձել է բացել Ազատության պողոտայում գտնվող ծաղկի խանութի դուռը, սակայն հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:

Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---