Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակի առթիվ Երևանում է Կովկասում Իսրայելի հյուպատոսը

PanARMENIAN.Net - Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակի առթիվ Երևանում է Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերը:

«Այս այցն իմ հյուպատոսական գործերի հետ կապված չէ: Համայնքի 20-ամյակի առթիվ այսօր գիշերը պաշտոնական այցով Երևան կժամանի նաև Իսրայելի Ինֆորմացիայի և Սփյուռքի նախարար Յուլիյ Էդելշտեյնը և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև երկու երգիչ և հաղորդավար»,- հաղորդեց նա այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Վաղը` օգոստոսի 24-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ժամը 16:30 տեղի կունենա Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումից հետո հյուպատոսության և մշակույթի նախարարության միջև կստորագրվի համայնքի 20-ամյակին նվիրված մշակութային միջոցառումների արձանագրություն: Ծրագրված է նաև Հայաստանում հրեական համայնքի մասին պատմող գրքի շնորհանդես:

Հրեական պատվիրակության այցը կտևի մինչև օգոստոսի 26, որից հետո պաշտոնական հանդիպումների շարքը կշարունակվի Վրաստանում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---