Իռլանդական U2 ռոք խմբի նոր ալբոմը լույս կտեսնի 2013-ին![]() 23 օգոստոսի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Իռլանդական U2 ռոք խմբի նոր ալբոմը լույս կտեսնի 2013-ին: Այդ մասին հաղորդում է «Այրիշ իքզեմիներ» հրատարակությունը: Խմբի առաջնորդ Բոնոյի ընկերներից մեկը` իռլանդացի երաժիշտ Գավին Ֆրայդեյը հայտարարել է, որ «երգերի նոր հնչողությունը կզամացնի երկրպագուներին»: «Ինձ բախտ է վիճակվել լսել մի քանի երգ: Դրանց ստեղծմանը մասնացել է Danger Mouse-ը, այնպես որ դրանք ուղղակի հիանալի են»,- ասել է երաժիշտը: Բոնոն այս տարի հայտարարել է, որ գալիք ալբոմը կդառնա ամենաբացառիկ ստեղծագործություններից մեկը: Ինչպես սպասվում է, որ նոր ալբոմի մեջ կմտնեն այնպիսի երգեր, ինչպիսիք են Return of the stingray guitar-ը և Glastonbury-ը, որոնք արդեն սիրվել են երկրպագուների կողմից, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |