ԱԺ նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է 6-ամյա Նարեկի բուժման համար բացված հաշվեհամարին

ԱԺ նախագահն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է 6-ամյա Նարեկի  բուժման համար բացված հաշվեհամարին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է 6-ամյա Նարեկի Մարտիրոսյանի բուժման համար բացված հաշվեհամարին: Այս մասին գրված է ԱԺ նախագահի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որն արվում է արտասահմանում:

Նարեկի վիրահատության համար գումար գտնելու նպատակով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Նարեկին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում հաշվեհամար է բացվել:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---