US Open-ի վիճակահանությունը կանցկացնեն Նովակ Ջոկովիչը և Սամանտա Ստոսուրը

US Open-ի վիճակահանությունը կանցկացնեն Նովակ Ջոկովիչը և Սամանտա Ստոսուրը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Նյու Յորքում Բիլի Ջին Քինգի անվան Ազգային թենիսային կենտրոնում կկայանա US Open-2012-ի վիճակահանությունը:

Վիճակահանությունը կանցկացնեն մրցաշարի գործող չեմպիոններ սերբ Նովակ Ջոկովիչը և ասվտրալուհի Սամանտա Ստոսուրը: Խաղերի հեռարձակումը կիրականացվի վեց կորտերից:

ԱՄՆ բաց առաջնությունում զուգախաղերին և մենախաղերին կմասնակցի Դավիթ Նալբանդյանը: Զուգախաղում նա հանդես կգա Էդուարդո Շվանկի հետ: Հանդիպումները մեկնարկում են օգոստոսի 27-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---