Սեպտեմբերի 13-ից Երևանում 3D տարբերակով կցուցադրվի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը

Սեպտեմբերի 13-ից Երևանում 3D տարբերակով կցուցադրվի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը

PanARMENIAN.Net - Նախնական տվյալներով սեպտեմբերի 13-ից «Մոսկվա» կինոթատրոնում 3D տարբերակով կցուցադրվի «Նեմոյին որոնելիս» մուլտֆիլմը: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» արժանացած մուլտֆիլմը էկրան է բարձրացել 2003 թվականին: «Նեմոյին որոնելիս 3D»-ի համաշխարհային պրեմիերան ծրագրված է սեպտեմբերի 12-ին:

Նույն օրվանից հայ հանդիսատեսը մեծ էկրաններին կկարողանա դիտել նաև «Չարի կացարանը. Վրեժ» ֆիլմը: Ռեժիսոր Փոլ Անդերսոնի նկարահանած կինոնկարը «Չարի կացարանը» ֆիլմի հինգերորդ մասն է, որի գլխավոր հերոսուհին կրկին Միլա Յովովիչն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 12-ին Թայվանում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---