Սեպտեմբերին վաճառքի դուրս կգա ամերիկացի զինվորականի գիրքը, ով մասնակցել է բեն Լադենի չեզոքացման օպերացիային

Սեպտեմբերին վաճառքի դուրս կգա ամերիկացի զինվորականի գիրքը, ով մասնակցել է բեն Լադենի չեզոքացման օպերացիային

PanARMENIAN.Net - Ամերիկացի զինծառայողը, ով Պակիստանում մասնակցել է Ուսամա բեն Լադենի դեմ օպերացիային, այդ իրադարձությունների մասին գրել է գիրք, որը վաճառքի դուրս կգա սեպտեմբերին, ասվում է Dutton պարբերականի հայտարարությունում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գիրքը կոչվում է «Ասովոր օրը. Բեն Լադենի սպանության օպերացիայի մասին տեղեկատվություն առաջին ձեռքից»: Գրքի հեղինակն է Մարկ Օուենը: Ըստ պարբերականի, սա նրա կեղծաննուն է:

Հեղինակի խոսքով, գիրքը «կպատմի մի ճշմարտացի պատմություն պատմության մեջ ամերիկյան զինվորականների կարևորագույն առաքելություններից մեկի մասին»:

Washington Post պարբերականն էլ ընդգծում է, որ ոչ գրքի հեղինակը, ոչ էլ հրատարակչություն գրքի բովանդակությունը չեն համաձայնեցրել Պենտագոնի և ԿՀՎ հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---