Քեթրին Էշթոնը խորապես ցավում է ՀԱՀ Մարիկանա հանքավայրում 44 հանքափորերի մահվան կապակցությամբ

Քեթրին Էշթոնը խորապես ցավում է ՀԱՀ Մարիկանա հանքավայրում 44 հանքափորերի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը խորապես ցավում է ՀԱՀ Մարիկանա հանքավայրում 44 հանքափորերի մահվան կապակցությամբ:

«Հարավային Աֆրիկայի իշխանությունները հետաքննություն են անցկացնում, որպեսզի պարզեն հանգամանքները, որոնք հանգեցրել են հանքափորերի ողբերգական մահվան»,-ասվում է եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամլո հաղորդագրությունում:

Ավելի վաղ երկրի նախագահ Ջեյկոբ Զուման հայտարարել էր, որ ՀԱՀ-ում ստեղծվելու է հանձնաժողով, որը հետաքննելու է Մարիկանա հանքավայրում տեղի ունեցած միջադեպը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---