«Ժողովուրդ». «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորները ծեծել են իրար

«Ժողովուրդ». «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորները ծեծել են իրար

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ օգոստոսի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:

Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի ինքնաթիռի սրահում ուղևոր, ՌԴ քաղաքացի 44-ամյա Սիմոն Էլբակյանը անկարգություններ է արել եւ ծեծել է ուղեւորներից մեկին՝ 57-ամյա Սենորիկ Բագիյանին:

«Մեր աղբյուրները պատմեցին, որ Սիմոնը վայրէջքից մոտ մեկ ժամ առաջ հանկարծակի սկսել է վիճաբանել Բագիյանի հետ, որի ընթացքում բռունցքներով հարվածներ է հասցրել նրան:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունները՝ հավելելով, որ Սենորիկ Բագիյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---