«Ժողովուրդ». Սյունիքում ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը կոալիցիա են կազմել24 օգոստոսի 2012 - 10:03 AMT PanARMENIAN.Net - «Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից: «Առաջին անգամ եմ լսում նման բան, տեղյակ չեմ: Ես ամեն ինչից չէ, որ տեղյակ եմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի ևս երկու թեկնածու կա. ՀՅԴ գործող քաղաքապետ Արթուր Աթայանն ու անկուսակցական Գագիկ Աթաջանյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, օրերս ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու»,-գրում է թերթը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |