«Ժողովուրդ». Ի՞նչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը

«Ժողովուրդ». Ի՞նչ է թաքցնում պաշտպանության նախարարությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերյանի հիվանդանոցից թերթը տեղեկացել է, որ օգոստոսի 15-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղի պաշտպանական դիրքերում ժամկետային զինծառայող, Երևանի 19-ամյա բնակիչ Արման Լևոնի Հայրապետյանը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է իր աջ ոտնաթաթին և ստացել հրազենային վնասվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրա վերքը մշակել են, ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն: Դրանից հետո Ա. Հայրապետյանը հիվանդանոցից դուրս է գրվել, տեղափոխվել իր զորամասի բուժկետ: Դեպքից ավելի քան մեկ շաբաթ է անցել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն չի տարածել: Իսկ տեղեկատվության պակասը միշտ էլ կասկածներ է առաջացնում, որ ինչ-որ բան թաքցնում են:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---