ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՔԻ-ՈՒԵՍԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ՉԻ ԲԵՐՎԵԼ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հավաստիացնում է, որ Փարիզում եւ Քի-Ուեսթում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նրա խոսքերով` Քի-Ուեսթում ընդհանրապես բանակցություններ չեն վարվել հայկական պատվիրակության հետ, այլ միայն ճանաչողական հանդիպում է անցկացվել ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ: Մամեդովը հայտարարել է, որ անցյալ տարի ադրբեջանական կողմից կարեւոր քայլեր են արվել ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ: «Ամբողջ տարվա ընթացքում ադրբեջանական դիվանագիտությունը գրոհել է եւ որպես տրամադրաբանական արդյունք` հաջողությամբ ավարտել տարին»,- ավելացրել է նա: «Մենք առանձին աշխատանք ենք տանում պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ` նպատակ ունենալով գրավել միջազգային հանրության աջակցությունը հակամարտության կարգավորման համար»,- ավելացրել է Մամեդովը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---