ՔՈՒՎԵՅԹԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ Ի ՕԳՈՒՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ

PanARMENIAN.Net - Քուվեյթը հանդես է գալիս ի օգուտ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ կպաշտպանի այդ դիրքորոշումը միջազգային կառույցներում, հայտարարել է Քուվեյթի վարչապետ, գահաժառանգ արքայորդի, շեյխ Սաբախ ալ-Ահմադ աս-Սաբախը Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: Հանդիպման ընթացքում նշվել է, որ երկու երկրներն էլ հանդես են գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին, չունեն եւ չեն ունեցել քաղաքական, տնտեսական կամ այլ տարաձայնություններ, իսկ դա լավ հիմք է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցներում հարաբերությունների զարգացման համար: Այդ առաջարկությունը պաշտպանվել է Քուվեյթի վարչապետի կողմից: Շեյխ Սաբախ ալ-Ահմադ աս Սաբախը ընդունել է Հայաստան պաշտոնական այցի հրավեր, որի ժամկետները կճշգրտվեն ապագայում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---