Համաշխարհային ամառային Ունիվերսիադայի կրակը սեպտեմբերին կհասնի Վլադվոստոկ

Համաշխարհային ամառային Ունիվերսիադայի կրակը սեպտեմբերին կհասնի Վլադվոստոկ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-9-ին Վլադիվոստոկում կկայանա Տնտեսական համագործակցության ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի պետությունների առաջնորդների 24-րդ հանդիպումը: Այդ օրերին «Սեդով» առագաստանավը Վլադիվոստոկ կբերի համաշխարհային ամառային Ունիվերսիադայի կրակը, որը տեղի կունենա Կազանում 2013-ին:

Ունիվերսիադայի կրակն այնուհետև կուղևորվի Ավստրալիա, Սինգապուր, Աֆրիկա, ԱՄՆ և Մոսկվա: Այս տարվա դեկտեմբերին կհանձնվի ՄՊՀ պահպանմանը: Այն այստեղ կգտնվի մինչև 2013-ին Ռուսաստանում էստաֆետի մեկնարկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2013-ի Ունիվերսիադայի կրակի էստաֆետը կսահմանի բացարձակ ռեկորդ միջազգային ուսանողական սպորտի պատմության մեջ:

2013 ջահակիրներ 360 օրում կլինեն աշխարհի 54 քաղաքներում, կայցելեն 50 խոշորագույն ուսանողական կենտրոններ և կհաղթահարեն ավելի քան 150 հազար կմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---