ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՐԲԱՐՈՍՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում տեղի է ունեցել հերթական բարբարոսությունը հայկական հուշարձանների հանդեպ, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը: Փետրվարի լույս 8-ի գիշերը անհայտ անձինք Սբ.Աստվածածին եկեղեցու բակում գտնվող հայկական գերեզմանաքարերը փոխարինել են վրացականներով: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մտավախություն է հայտնել, որ տապանաքարերից հետո հերթը հայկական եկեղեցուն կհասնի: Սբ.Աստվածածնի հետագա ճակատագրի, ինչպես նաեւ ընդհանրապես Վրաստանի հայկական եկեղեցիների ճակատագրի մտահոգությամբ թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը մտադիր է դիմել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---