Հայաստանը պատրաստվում է անկախության 21-ամյակի տոնակատարությանը24 օգոստոսի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, հանձնաժողովի նախագահի տեղակալ-տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային և լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաև հանրապետության մարզերում և սփյուռքի գաղթօջախներում: Նիստի ընթացքում ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել է տարբեր գերատեսչությունների կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների ընթացքը: Վարչապետը հանձնարարել է վերջիններիս ղեկավարներին՝ փոխհամագործակցության միջոցով օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր խնդիրներին՝ տոնական միջոցառումները բարձր մակարդակով և սահմանված ժամանակացույցին համապատասխան կազմակերպելու համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |