Հայ ուսանողներին Շվեյցարիայում սովորելու համար կրթաթոշակ է հատկացվել24 օգոստոսի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Համադաշնության Օտարերկրյա ուսանողների կրթաթոշակների տրամադրման դաշնային հանձնաժողովը 2013-2014թթ. ուսումնական տարվա համար կրթաթոշակ հատկացնել ՀՀ քաղաքացիներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառության համար: Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր: Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները: Դիմումաթերթիկները հասանելի են «Լույս» հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |