Ղրղզստանի դեսպանը ետ է կանչվել Բելառուսիայից` խորհրդակցությունների անցկացման համար![]() 24 օգոստոսի 2012 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ղրղստանը ուրբաթ օրը ետ է կանչել իր դեսպանին Բելառուսիայից` խորհրդակցություններ անցկացնելու համար: Պատճառը սկանդալն է, որը կապված է Բիշկեկի կողմից միջազգային հետախուզման ենթակա համարվող նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկի` ինտերնետում հրապարակված նկարների հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ժանիբեկ Բակիևը պատկերվել է Մինսկի կենտրոնում` սրճարան մտնելիս: Երեքշաբթի Ղրղզստանի ԱԳՆ բանավոր նոտա է հղել Բիշկեքում Բելառուսիայի դեսպանին, որտեղ անհանգստություն է հայտնել ինտերնետում Ժանիբեկ Բակիևի նկարի հայտնվելու կապակցությամբ, ինչը հաստատում է, որ նա գտնվում է Բելառուսիայի տարածքում: ԱԳՆ հիշեցրել է, որ քաղաքացի Բակիևը միջազգային հետախուզությունում է գտնվում, այդ թվում` Ինտերպոլի գծով, առանձնակի ծանր հանցագործություններ կատարելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |