ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոմնին հնարավոր է համարում նավթի ներկրման անհրաժեշտությունը նվազեցնել` 45 տոկոսից հասցնելով 0-ի![]() 24 օգոստոսի 2012 - 19:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր է երկիրն ազատել Մերձավոր Արևելքից, Հարավային Աֆրիկայից կամ որևէ այլ տեղից ածխաջրածին գնելու անհրաժեշտությունից: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն: Նա համարում է, որ բավականին իրատեսական է նավթի ներկրման անհրաժեշտության մակարդակը 45 տոկոսից հասցնել 0-ի: Ըստ նրա սա «իրական նպատակ է, այլ ոչ թե երազանք»: Հանրապետական թեկնածուի խոսքը մեջբերում է ամերիկյան USA Today պարբերականը: Ռոմնին պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է ազատվել հումքային կախվածությունից, ինտենսիվացնելով օգտակար հանածոների հանույթը Մեքսիկական ծոցում` Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգների ափամերձ շրջաններում: Սակայն բնապահպանները դեմ են հանդես գալիս այս մտադրությանը: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |