Վաղը տեղի կունենա հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված համերգ

Վաղը տեղի կունենա հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին նվիրված համերգ

PanARMENIAN.Net - Վաղը , ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ և ֆրանսիական երիտասարդական նվագախմբերի համատեղ համերգը, որին մասնակցելու են Նարեկացի ժողնվագարանների համույթը (գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան) և Ֆրանսիայի Վիեն քաղաքից ժամանած «ՍԻԵՄ» նվագախումբը (գեղ. ղեկավար՝ Ֆրանսուազ Տեզ-Տուղնյե):

Առանձին և միացյալ կազմով նվագախմբերը կկատարեն հայ հոգևոր երաժշտություն, աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր ու պարեղանակներ, ֆրանսիական ժողովրդական երաժշտություն, հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների դասական և ժամանակակից ստեղծագործություններ:

Համերգը կազմակերպել է Նարեկացի արվեստի միությունը՝ «Ադաջիո» երաժշտական մշակութային հասարակական կազմակերպության աջակցությամբ: Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---