Եգիպտոսի նախագահ Մուրսին ազատ է արձակել հակակառավարական պարբերականի գլխավոր խմբագրին![]() 24 օգոստոսի 2012 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին օգոստոսի 24-ին ստորագրել է օրենք, որն արգելում է հասարակական անդորրը խաթարելու մեջ կասկածվող լրագրողներին նախնական կալանքի ենթարկել, գրում է Egypt Independent-ը: Այդ կերպ Մուրսին ազատ է արձակել Իսլամ Աֆիֆին, ով կասկածվում էր նախագահին վիրավորելու մեջ: Դատախազությունն արդեն հրահանգվել է լրագրողին ազատ արձակելու: Իսլամ Աֆիֆիին մեղադրել են կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, ինչը խաթարում է հասարակության կայունությունն ու խուճապ առաջացնում: Նա ձերբակալվել էր դեռևս օգոստոսի 13-ին, իսկ դատավարությունը պետք է կայանար սեպտեմբերի 16-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |