Նախօրեին Նանսենի 13 շենքում կատարված սպանությունը բացահայտվել է24 օգոստոսի 2012 - 21:26 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ժամը ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է բնակարանի տիրոջ` 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի դիակը: Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքների հետքեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ նշված բնակարանում Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը: Բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը այսօր ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը: Միքայել Անանիկյանը ձերբակալված է: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |