«Հայկական ժամանակ». Ավանում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ ստորագրահավաք է իրականացվում25 օգոստոսի 2012 - 10:13 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակը» գրում է, որ վերջին օրերին լուրեր են հասնում Երևանի Ավան թաղամասից այն մասին, որ ստորագրահավաք է իրականացվում Ռուբեն Հայրապետյանին «փոշմանեցնելու» բովանդակությամբ: «ՀԺ»-ն ստուգել է, լուրերը հաստատվել են, և ստորագրահավաքը թափ է հավաքում: Տեքստը, որի տակ պետք է հնարավորինս շատ ստորագրություն հավաքվի, շատ նման է այն նամակին, որ մի քանի շաբաթ առաջ ստորագրել էին մի քանի «մտավորականներ»: Այսինքն` խնդրում են Ռուբեն Հայրապետյանին, որ նա Աժ նախագահից ետ վերցնի մանդատը վայր դնելու մասին դիմումը, քանի որ ազգն իրեն «ընտրել է, վստահում է...» և նմանատիպ լոլոներ: Հայտնի է նաև մեխանիզմը, թե ինչպես է իրականացվում այդ ստորագրահավաքը: Ստորագրություններ հավաքելը հանձնարարվել է ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր «մարդ բերող» ՀՀԿ-ական հայտնի բանդաներին, որոնք բաղկացած են ոչ միայն թաղային կրիմինալից, այլև ԺԷԿ-երի ու մանկապարտեզների աշխատողներից, ուսուցիչներից և այլն: Թերթի ունեցած տեղեկություններով, այս պահին կա այդպիսի մոտ 30 բանդա, որոնցից յուրաքանչյուրը պետք է հազարական ստորագրություն հավաքի: Ինչպես ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա` նրանք մտնում են տները ու ստորագրվելիք հայտարարությունը դնում սեղանին: Մեկին համոզելով, մյուսին ինչ-որ բան խոստանալով, երրորդին վախեցնելով` ստորագրությունները հավաքվում են: Ընտրությունների ժամանակ մարդիկ որոշակի շանս ունեին այդ բանդաներին դիմագրավելու. նրանց նստեցնում էին մեքենա, տանում ընտրատեղամաս, բայց շատ դեպքերում քվեախցիկ մտնողները չէին կատարում այդ բանդաների հրահանգները և քվեարկում էին իրենց նախընտրելի թեկնածուի օգտին: Հիմա ստորագրահավաքը «բաց է ու թափանցիկ»: Եվ այդ պայմաններում նախատեսված թվով ստորագրություն հավաքելը այդ բանդաների համար, թերևս, դժվար չի լինի: Ընդամենը հիշեցնենք, որ ի պաշտպանություն Ախթալայում երկարուձիգ տարիներ ակտիվ «գործունեություն» ծավալած հայտնի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի (նկարում` ձախից) բավական արագ հավաքվեց մի քանի հարյուր ստորագրություն: Ընդ որում, ստորագրողների մեջ կային նաև մանկապիղծի զոհերի ծնողներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |