Դավութօղլուն առաջարկել է Երևանին և Բաքվին Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն անցկացնել Թուրքիայում![]() 25 օգոստոսի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կցանկանար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ անցկացնեին Ստամբուլում, նախօրեին լրագրողներին է հայտնլ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, շաբաթ օրը հաղորդում է Star պարբերականը: Ըստ նրա, Անկարան վարում է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման քաղաքականություն, ինչի կապակցությամբ Թուրքիան վերածվել է տարածաշրջանի առաջատարի: «Կցանկանայինք, որ Սիրիայի վերաբերյալ բանակցություններն ընթանային Թուրքիայում: Ցանկանում ենք, նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները ևս անցկացվեն Ստամբուլում»,-ասել է Դավութօղլուն:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |