ՅՈՒՐԻ ՄԵՐԶԼՅԱԿՈՎ. «ԽՈՍԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏ ՎԱՅՐԵՐ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» 9 փետրվարի 2005 - 21:07 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբի խնդիրն է` օգնել հակամարտության կողմերին բանակցությունների վարման գործում»,- Ստեփանակերտում հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքեորով` համանախագահների ցանկացած առաջարկություն առանց կողմերի հետ համաձայնեցման չի ընդունվի: Ռուսաստանյան դիվանագետն ասել է, որ համանախագահները ջանք չեն խնայում բանակցությունների շարունակման համար: Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին արված քննադատությանը` Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահներից պետք չէ սպասել հրաշագործություն, որը երկու կողմին էլ բավարարի: Անդրադառնալով փախստականների հարցին` Յու.Մերզլյակովը հայտարարել է, որ համանախագահներն անտարբեր չեն այդ հարցի նկատմամբ: «Մենք հանդիպում ենք փախստականների հետ եւ Լեռնային Ղարաբաղում, եւ Ադրբեջանում, լսում ենք նրանց: Սակայն միեւնույն ժամանակ դուք պետք է հասկանաք, որ մենք չենք կարող որեւէ մեկին ասել, թե ով է ճիշտ եւ ով` սխալ: Մենք պետք է լինենք անկողմնակալ: Այդ իսկ պատճառով պետք չէ ենթարկվել զգացմունքներին եւ մեղադրել մեզ»,- նշել է նա: Յու.մերզլյակովի խոսքերով` այսօր վաղ է խոսել հարազատ վայրեր փախստականների վերադարձի մասին: Նախ եւ առաջ պետք է ապահովել փախստականների անվտանգությունն իրենց բնակատեղերը վերադառնալու դեպքում եւ ստեղծել կյանքի համար անհրաժեշտ պայմաններ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ |