Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ ապստամբների կողմից շրջափակվել են Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու

Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ ապստամբների կողմից շրջափակվել են Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու

PanARMENIAN.Net - Ավելի քան 12 հազար սիրիացի փախստականներ, հիմնականում քրիստոնյաներ, ապստամբների կողմից շրջափակված են Ռեբլեհ քաղաքում, որը տեղակայված է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, շաբաթ օրը հաղորդել է Վատիկանի ռադիոն` հղելով պապի բարեգործական «Օգնություն վտանգի մեջ գտնվող եկեղեցուն» հիմնադրամին:

Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով, այդ մարդիկ չունեն ուտելիք, դեղամիջոցներ, էլեկտրաէներգիա և բազմաթիվ այլ բաներ, որոնք անհրաժեշտ են ապրելու համար: Նա կոչ է արել միջազգային հանրությանն անել հնարավոր ամեն բան` շրջափակման մեջ գտնվող սիրիացիների կյանքը փրկելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---