Չմիանալու շարժման մասնակիցներին ցույց կտան իրանական միջուկային օբյեկտները![]() 25 օգոստոսի 2012 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Թեհրանի Չմիանալու շարժման գագաթնաժողովի մասնակիցները կայցելեն իրանական միջուկային օբյեկտներ, հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին: Ինչպես հաղորդում է MEHR գործակալությունը, այսօր խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Սալեհին ելույթ է ունեցել զեկույցով` կապված կայանալիք գագաթնաժողովի աշխատանքների հետ: Ըստ Սալեհիի, գագաթնաժողովի մասնակիցները, բացի միջուկային օբյեկտներից, կկարողանան ծանոթանալ Իրանի արդյունաբերական ձեռնարկություններին, լինել ուխտագնացության կենտրոններում, նրանց նաև կներկայացվեն ռազմական ոլորտում Իրանի վերջին նվաճումները: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Չմիանալու շարժման նիստին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Չմիանալու շարժումը պաշտոնապես ստեղծվել է 25 պետությունների կողմից 1961թ սեպտեմբերին կայացած Բելգրադի կոնֆերանսում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |