Վիենի նվագախումբն ու «Նարեկացի» ժողնվագարանների համույթը աշնանը ելույթ կունենան Գերմանիայում և Ֆրանսիայում25 օգոստոսի 2012 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքը կշարունակվի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Նարեկացի արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանը: Նրա խոսքով` այսօր Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը կայանալիք համատեղ համերգով Վիենի Le CIEM նվագախմբի այցելությունը Հայաստան եզրափակվում է: Փոխարենը նվագախումբը և «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը համատեղ համերգներով հանդես կգան այս տարվա աշնանը` հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 4-ը: Նարեկացի արվեստի միության տնօրենը հաղորդեց նաև, որ համերգները ծրագրված են սկզբում Գերմանիայում, ապա` Ֆրանսիայում և ընդգրկում են շուրջ 10 քաղաք:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |