Քրիստոսի որմնանկարն այլանդակած կնոջը կարող են տուգանել![]() 25 օգոստոսի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - 81-ամյա Սեսիլիա Գիմենեզը խուճապի նոպա է ունեցել այն բանից հետո, երբ իր այլանդակած որմնանկարը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Ինչպես հաղորում է The Guardian -ը, Սեսիլիան խոստովանել է, որ նկարն իր մեղքով է աղճատվել, և որ նա կանխամտածված չի արել դա: Իսպանական Բորխա քաղաքում գտնվող Սանտուարիո դե Միզերիկորդիա եկեղեցու` 19-րդ դարի վարպետ Էլիաս Գարսիա Մարտինեսի հեղինակած «Էկե Օմո» (“Ecce Homo”) որմնանկարին հասցված վնասն այժմ գնահատվում է փորձագետների կողմից: Նրանք մտավախություն ունեն, որ կնոջ ձեռքի գործն այլևս անհնար կլինի շտկել: Գիմենեզն իսպանական հեռուստատեսությանը պատմել է, որ եկեղեցու քահանան տեղյակ էր որմնանկարը վերականգնելու իր ջանքերի մասին, և որ ինքը ոչինչ գաղտնի չի արել: «Քահանան գիտեր այդ մասին, և յուրաքանչյուրը, ով գալիս էր եկեղեցի, տեսնում էր, որ ես նկարում եմ»,- ասել է կինը: «Ցավալի է, որ սա այն ամենն է, ինչ մնացել է մի վարպետի աշխատանքից, ում ժառանգները շարունակում են ապրել մեր քաղաքում,- ասել է Բորխա քաղաքի ուսումնական կենտրոնի ներկայացուցիչը:- Մենք չգիտենք` արդյոք նկարը հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ, բայց կասկած չկա, որ այսուհետ պետք է հետևել, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»: Ինչպես նշում է Էլ Հերալդո դե Արագոն տեղական թերթը, հնարավոր է, որ Սեսիլիա Գիմենեզին տուգանեն այդ արարքի համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |