Հալեպում իրավիճակը գնալով սրվում է. վաղ առավոտյան հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել26 օգոստոսի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հալեպում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Այսօր վաղ առավոտյան Հալեպի Բոստան Փաշա թաղամասում գտնվող հայկական ծերանոցի մոտ ռումբ է պայթել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց գրող-հրապարակախոս, ֆեյսբուքյան «Սիրիահայերի աջակցության և օգնության էջ» անկախ նախաձեռնության հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Ըստ նախնական տեղեկությունների` կան վիրավորներ հարակից շենքերի բնակիչների շրջանում: Բարաբխտաբար, ծերանոցում մարդ չի եղել, քանի որ օրեր առաջ ծերանոցի բնակիչներին տարհանել էին: Բոստան Փաշա շրջանը թեև հայկական չէ, սակայն այստեղ կան հայկական խանութներ: Նոր գյուղի և Բոստան Փաշայի փողոցներում ամբողջ գիշեր պայթյուններ են որոտացել: Կրակոցներն ու պայթյունները չեն լռել նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում: Այստեղ մոտ կես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երեկ Մայսալունի շրջանից հայկական Սուլեյմանիե շրջանում է հաստատվել մի դիպուկահար, որը ժամեր շարունակ վախի մեջ է պահել անցորդներին: Դիպուկահարի թիրախը եղել է այս շրջանի քաղաքական ապահովության շենքը: Հիշեցնենք, որ այս գիշեր Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում ռումբի պայթյունից մահացել է 1981թ. ծնված Ալինա Մխջյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |