Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան դրդեր Բաքվին բանակցել Ղարաբաղի հետ

Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան դրդեր Բաքվին բանակցել Ղարաբաղի հետ

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիայի արտաքին գործերի նախարարն իրապես ցանկանում է նպաստել հակամարտության կարգավորմանը, ապա Թուրքիան չպետք է փորձի խեղաթյուրել ղարաբաղյան խնդրի էությունը, այն է` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը, որին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունները դիմեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ էթնիկ զտումների քաղաքականության և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի իրականացման: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ով ասել է` Թուրքիան ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները անցկացվեն Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Քոչարյանի խոսքով, խնդրի կարգավորման համար արդյունավետ կլիներ, եթե Թուրքիան կարողանար դրդել Ադրբեջանին բանակցել հակամարտության իրական կողմի` Լեռնային Ղարաբաղի հետ: Թուրքիան առնվազն պետք է չշարունակի սատարել Ադրբեջանի «ամեն ինչ կամ ոչինչ» դիրքորոշումը և բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներից դուրս բերելու փորձերը, որոնք ուղղված են միջնորդների ջանքերը տապալելուն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---