Մահմուդ Աբասը սպառնում է բոյկոտել Չմիանալու շարժման գագաթնաժողովը, եթե այնտեղ լինի Համասի ներկայացուցիչը

Մահմուդ Աբասը սպառնում է բոյկոտել Չմիանալու շարժման գագաթնաժողովը, եթե այնտեղ լինի Համասի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը սպառնացել է բոյկոտել Չմիանալու շարժման գագաթնաժողովը, որը տեղի է ունենալու Թեհրանում օգոստոսի վերջին, հաղորդում է ՌԲԿ-ն:

Աբասի դժգոհության պատճառը գագաթնաժողովին Համաս շարժման ներկայացուցիչ Իսմայիլ Հանիայի հնարավոր ներկայությունն է: «Նախագահ Մահմուդ Աբասը չի մասնակցի Չմիանալու շարժման գագաթնաժողովին, եթե այնտեղ ներկա լինի Իսմայիլ Հանիան:

Միաժամանակ Հանիայի ներկայության կարգավիճակը կարևոր չէ»,- ասել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ Մալիկին:

Ավելի վաղ Համասի ներկայացուցիչը հաղորդել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրավիրել է Իսմայիլ Հանիային մասնակցել գագաթնաժողովին որպես «հատուկ հյուր»: «Այն ժամանակ, երբ Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանն ագրեսիվ քաղաքականություն է վարում մեր դեմ, Հանիայի հրավերը գագաթնաժողովին կնշանակի, որ Իրանը միացել է իսրայելական ճամբարին»,- ասվում է ՊԱԿ հատուկ հայտարարությունում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---